Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 136-ով՝ հասնելով 169391-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 243-ով և հասել 161348-ի, իրականացվել է 3075 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 687715-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3942-ի: Բուժվում է 4101 մարդ։